Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Ինչո՞ւ են սիրելի մարդու նուրբ հպումները հաճելի

Ինչո՞ւ են սիրելի մարդու նուրբ հպումները հաճելի

Մոր նուրբ հպումից մինչեւ սիրելի մարդու փափուկ հպումը սիրո եւ կապվածության սովորական ապացույցից ավելին է: Սրանք նոր հետազոտության տվյալներ են, որոնք կարելի է գտնել «Frontiers of Psychology» ամսագրում:

 

Հետազոտությունը ցույց է տվել, որ հաճելի հպումները հնարավորություն են տալիս մեծացնել ինքնաընկալման զգացումը:

Հետազոտմանը մասնակցել է 53 մարդ: Այն կապված է եղել սեփական մարմնի ընկալման հետ: Հետազոտության մասնակիցները անցել են նաեւ ռետինե ձեռքի էքսպերիմենտը: Այս մասին գրում է Huffington Post-ը:

Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ նուրբ եւ հուզական հպումներն օգնում են մարդկային ուղեղի հասկանալ սեփական մարմինն ու բարձրացնել ինքնազգացողության մակարդակը:

Դրական ֆիզիկական շփումը կարող է նաեւ լավացնել առողջությունը: Հետազոտությունները ցույց են տվել, որ գրկախառնությունները կարող են նվազեցնել զարկերակային ճնշումը: Սիրելի մարդու գրկում հայտնվելը կարող է ազատել նաեւ տագնապի զգացումից:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. youcure.me
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ